ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սատարում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում տեղի ունեցող փոփոխությունները, որոնց արդյունքում Հնդկաստանը ներառվելու է որպես Խորհրդի մշտական անդամ:
Համաձայնվելով, որ Հնդկաստանն արդեն դարձել է աշխարհի հզոր տերություններից մեկը` նախագահ Օբաման Հնդկաստանի խորհրդարանին ուղղված իր խոսքում նշել է, որ ՄԱԿ-ը պետք է մնա արդյունավետ, գործուն, վստահելի և օրինական կազմակերպություն, և «հենց այդ պատճառով» է սատարում Հնդկաստանի մշտական անդամ դառնալու ջանքերը:
ԱՄՆ-ի ղեկավարը ելույթ է ունեցել երկուշաբթի օրը Նյու Դելիում` Հնդկաստան կատարած իր այցի երրորդ, եզրափակիչ օրվա ընթացքում:
Նա ասել է, թե Հնդկաստանը «արդեն դարձել է» աշխարհի տերություններից մեկը, և Հնդկաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները նպաստելու են 21-րդ դարի ձևավորմանը: