Միացյալ Նահանգների իշխանություները փոփոխություններ են իրականացնում ներգաղթի կարգավորման հիմնական ծրագրի հարկադրական մասում՝ ծանր հանցագործություններ կատարած անձանց հետ աշխատանքի վրա կենտրոնանալու նպատակով։
ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության տնօրեն Ջոն Մորթոնի համաձայն, իշխանություներն ուսումնասիրում են «Ապահով համայնքներ» ծրագրերի իրականացման ընթացքում տեղական և պետական կառավարման մարմինների մտահոգությունները։ «Ապահով համայնքներ» ծրագրի շրջանակում օրինապահ մարմիններն ու ԱՄՆ-ում ներգաղթի ոլորտում աշխատող պետական մարմինները փոխանակում են մատնահետքերի մասին տեղեկությունները։
Ներգաղթի ոլորտում գործող դաշնային մարմինների համաձայն, ծրագրում իրականացվելու են այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան կենտրոնանալ ծանր հանցագործություններ կատարած անձանց հետ առնչվող խնդիրների վրա։
Տեղական կառավարման մարմինների, ինչպես նաև մի քանի նահանգների կառավարությունների համաձայն, ծրագրում ներկայումս տարբերություն չի դրվում զանցանքներ և ծանր հանցագործություններ կատարած անձանց միջև։ Դրա իսկ պատճառով ներգաղթած անձինք չեն հայտնում կատարված հանցագործությունների մասին՝ ելնելով այն մտավախությունից, որ դրա պատճառով կարող են վտարվել Միացյալ Նահանգներից։