Յոթ ընկերություն ԱՄՆ-ի կառավարությանը որպես տուգանք վճարելու են 236 միլիոն դոլար` կարգավորելու նրանց հանդեպ ներկայացված կաշառակերության մեղադրանքները:
Այդ ընկերություններից են բրիտանա-նիդերլանդական «Ռոյալ Դաչ Շել» նավթային հսկան և շվեյցարական «Պանալպինա Ուորլդ Տրանս»-ը:
ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը մեղադրել է այդ ընկերություններին՝ մի շարք երկրներում, ներառյալ Նիգերիայում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Մեքսիկայում և Վենեսուելայում մաքսային ծառայողներին այդ ընկերությունների կողմից վճարվելիք հարկերի և վճարների նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար միլիոնավոր դոլարների հասնող կաշառք վճարելու մեջ:
Ընկերություններին մեղադրում են նաև այդ երկրներ նավթահորատման սարքավորումներ ներմուծելու նպատակով կեղծ փաստաթղթեր պատրաստելու դիմաց կաշառքներ վճարելու համար:
ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի միջազգային և ամերիկյան ընկերությունների դեմ հարուցված այս գործով մեկնարկել է արտասահմանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար կաշառքներ վճարող ընկերությունների հետապնդումը: