ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ջեյն Փսաքին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ ասելով, որ այս խնդրի շուրջ Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք հունիսի 3-ին՝ Ադրբեջանի, իսկ հունիսի 4-ին՝ Հայաստանի արտգործնախարարների հետ ԱՄՆ-ի արտգործնախարարությունում կայանալիք հանդիպումները պատահականություն են՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակն ասել է, թե չնայած ինքը հստակ տեղյակ չէ ժամանակացույցներից, իր կարծիքով, բնական է, որ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդիպումներ է անցկացում երկու պետությունների արտգործնախարարների հետ:
Լրագրողն այնուհետև հետաքրքրվել է, արդյոք Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ կան որևէ նոր նախաձեռնություն, ինչին Ջեյն Փսաքին արձագանքել է՝ ասելով, որ այդ մասին որևէ նորություն չի կարող հաղորդել:
«Մեր դիրքորոշումը նույնն է մնում», - նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը: