ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը խոստովանել է համակարգչային հարձակողական պատերազմ մշակելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու հանգամանքը:
Հանդես գալով Միացյալ Նահանգների Սենատի զինված ուժերի հանձնաժողովի առջև՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ Քեյթ Ալեքսանդրն ասել է, որ համակարգչային պատերազմի վարման 13 «ջոկատ» մարտական պատրաստականության կհասցվեն մինչև 2015 թվականը:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության տնօրենի համաձայն, այս ջոկատները նման կլինեն զինված ուժերի կամ ծովային հետևակի վաշտերին: Ըստ գեներալ Ալեքսանդրի, համակարգչային պատերազմի վարման ջոկատները շուտով պատրաստ կլինեն ինքնուրույն գործելու և, կազմում ընդգրկելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական անձնակազմ, կունենան գործառնական և հետախուզական բնույթի գործողություններ իրականացնելու մի շարք հնարավորություններ:
«Պարզ ասեմ՝ պետության պաշտպանության համար ստեղծված այս ջոկատները պաշտպանողական չեն. դրանք հարձակողական ջոկատներ են, որոնք Պաշտպանության նախարարությունը կօգտագործի այն դեպքում, եթե մեր վրա հարձակում կատարվի համակարգչային տարածքում», - ասել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության տնօրենը՝ Սենատին ներկայացված իր ցուցմունքներում:
Գեներալ Ալեքսանդրը, հանդես գալով ԱՄՆ-ի Սենատի առջև, վկայակոչել է նաև փորձագետների եզրակացությունը, որոնց համաձայն համակարգչային հարձակումների վտանգը գնալով կավելանա, և որ «դեռևս շատ աշխատանք կա կատարելու՝ նման զարգացումներին պատրաստ լինելու համար»: