Մատչելի հղումներ

Վաշինգտոնում անցկացվել է ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական հանձնաժողովի երրորդ նիստը


ԱՄՆ-ի արտգործնախարարությունն ընդունել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովին և իր կողմից գլխավորած պատվիրակությունը, որը ժամանել է Վաշինգտոն՝ ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական հանձնաժողովի երրորդ նիստի անցկացման համար:

Հանձնաժողովի նիստին ամերիկյան կողմից մասնակցել են ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի գրասենյակը, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը, ԱՄՆ-ի արտահանման և ներմուծման բանկը և ԱՄՆ-ի առևտրի և զարգացման գործակալությունը:

Տնտեսական աճի, էներգետիկայի և շրջակա միջավայրի գծով ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Հորմացի և Ադրբեջանի ֆինանսների նախարար Շարիֆովի համանախագահությամբ գործող հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ուսումնասիրվել են Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև առևտրային հետագա համագործակցության զարգացման հնարավորությունները: Բարձրաստիճան հանդիպման ընթացքում անցկացվել են քննարկումներ՝ Տնտեսության և գործարարության գծով ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Հոզե Ֆերնանդեսի, Եվրոպայի և Եվրասիայի գծով ԱՄՆ-ի ՄԶԳ-ի ղեկավարի տեղակալ Փեյջ Ալեքսանդրի, Հարավային և Կենտրոնական Ասիայի գծով ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Բլեյքի, Էլեկտրամատակարարման համար օգտագործվող էներգետիկայի և էներգետիկական հուսալիության գծով ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Փաթրիշա Հոֆմանի և Եվրասիական էներգետիկայի հարցերով հատուկ հանձնակատար Ռիչարդ Մորնինգստարի ղեկավարությամբ:

Պատվիրակությունները քննարկել են տնտեսական բազմազանեցման, ֆինանսական ծառայությունների մատուցման, էներգետիկայի առևտրի և ներդրումների և համատեղ նոր նախաձեռնությունների խնդիրները: Քննարկվել է նաև ԱՄՆ-ի ՄԶԳ-ի կողմից Ադրբեջանում իրականացվող նախագծերի Ադրբեջանի կառավարության կողմից համաֆինանսավորման մասին պայմանագրի ընդլայնման հարցը:

XS
SM
MD
LG