Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը կընդունի միասեռ բոլոր ամուսնությունները


ԱՄՆ-ի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերն ասել է, որ նախատեսում է պաշտոնապես հրահանգել նախարարության բոլոր աշխատողներին ամբողջությամբ ընդունել գրանցված միասեռ ամուսնությունները և նման զույգերին տրամադրել լիարժեք աջակցություն

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ որի համաձայն միասեռ ամուսնություններն օրինական են ճանաչվելու նույնիսկ այն նահանգներում, որտեղ նման ամուսնություններն անօրինական են համարվում:

ԱՄՆ-ի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերն ասել է, որ երկուշաբթի օրը ինքը նախատեսում է պաշտոնապես հրահանգել նախարարության բոլոր աշխատողներին ամբողջությամբ ընդունել գրանցված միասեռ ամուսնությունները և նման զույգերին տրամադրել լիարժեք աջակցություն՝ օրենքի պահանջներին համապատասխան:

Հոլդերի համաձայն, միասեռ ամուսնությունների ընդունումը կգործի նաև սնանկության գործերի քննարկման և դաշնային դատարաններում տեսակցությունների իրավունքի դեպքում:

«Նման քաղաքականության արդյունքում կընդունվի, որ քաղաքացիական և քրեական գործերով անցնող անձանց միասեռ ամուսինները պետք է ունենան նույն իրավունքները, ինչ ամուսնացած այլ զույցերը, ներառյալ միմյանց դեմ ցուցմունք չտալու իրավունքը», - ասել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազը:

ԱՄՆ-ի Գերագույն դատարանն անցյալ տարի հակասահմանադրական էր ճանաչել «Ամուսնության պաշտպանության մասին» դաշնային օրենքը, որի համաձայն ամուսնությունը սահմանվում էր որպես միայն տղամարդու և կնոջ միջև ստեղծված միություն:
XS
SM
MD
LG