Լիբիայի պաշտոնյաները հայտնել են երկրում Միացյալ Նահանգների դեսպանի և դեսպանության երեք աշխատողի մահվան մասին, որը վրա է հասել Բենգազի քաղաքում երեքշաբթի ուշ երեկոյան ԱՄՆ-ի հյուպատոսության վրա զինված ամբոխի կողմից իրականացված հարձակման պատճառով:
Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը եղել է տարածաշրջանում աշխատող Միացյալ Նահանգների ամենափորձառու դիվանագետներից, որը Լիբիայում դեսպանի պաշտոնը ստանձնել էր այս տարվա մայիս մասին:
Դեսպանն ու դեսպանատան երեք աշխատողները զոհվել են այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգներում նկարահանված սիրողական կինոնկարի պատճառով գազազած ամբոխը կրակոցներ է արձակել հյուպատոսության շենքի ուղղությամբ, ապա կրակի մատնել շենքը:
Լիբիայի ներքին գործերի փոխնախարար Վանիս ալ-Շարիֆի համաձայն, ԱՄՆ-ի դեսպանն ու երեք այլ պաշտոնյա սպանվել են հյուպատոսության շենքի վրա կատարված հարձակման հետևանքով:
Շարիֆը հայտնել է լրագրողներին, որ ԱՄՆ-ի հյուպատոսության շենքի վրա հարձակում են գործել «մահապարտները», և որ պաշտպանության համապատասխան միջոցներ չձեռնարկելու պատասխանատվությունն ընկնում է ԱՄՆ-ի իշխանությունների վրա:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:
Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընն ավելի վաղ հաստատել էր Բենգազիում տեղի ունեցած հարձակման պատճառով ԱՄՆ-ի միայն մեկ պաշտոնյայի սպանության փաստը:
Քլինթընի համաձայն, «ոմանք փորձում են արդարացնել համացանցում հրապարակված վիրավորական նյութերի պատճառով իրականացված բռնությունները»: Արտգործնախարարն ասել է, որ Միացյալ Նահանգները դատապարտում է այլոց կրոնական զգացումները նվաստացնելու կանխամտածված փորձերը, սակայն «նման բռնի գործողությունների համար որևէ արդարացում չկա»:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մոտ երկու հազար ցուցարար, ներառյալ սալաֆիական խմբավորումներին պատկանող մահմեդականներն և նախկինում հակակառավարական ցույցերում ներգրավված ֆուտբոլային երկրպագուները, երեքշաբթի երեկոյան հավաքվել էին ԱՄՆ-ի դեսպանատան մոտ՝ արտահայտելու ԱՄՆ-ում նկարահանված կինոնկարի կապակցությամբ իրենց բողոքը: Մի խումբ ցուցարարների հաջողվել է բարձրանալ դեսպանատան պարսպի վրա, պոկել Միացյալ Նահանգների դրոշը՝ փոխարենը կախելով իսլամական գրառումներ պարունակող մի դրոշ:
Որոշ հաղորդագրությունների համաձայն, մարգարե Մուհամմադի մասին կինոնկարի նկարահանումը ֆինանսավորվել է Եգիպտոսում կրոնական փոքրամասնություն կազմող՝ արտերկրում բնակվող մի խումբ ղպտիների կողմից: