ԱՄՆ-ի իշխանություններն աշխատում են «հնարավորինս քիչ ներթափանցող» դարձնել օդանավակայաններում զննման ընթացակարգերը` միաժամանակ հաշվի առնելով օդագնացության անվտանգության պահանջները:
ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության վարչության ղեկավար Ջոն Փիսթոլեն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ծրագրի զարգացման ընթացքում հնարավոր է, որ որդեգրվեն սկաներներով և աշխատակցի կողմից մարմնի ամբողջական զննման եղանակները:
Փիսթոլեն նշել է, որ այս միջոցառումներն անհրաժեշտ են` անցյալ տարվա Սուրբ ծննդյան օրը ռմբակոծության փորձի նման միջադեպերը կանխարգելելու համար:
Քննադատները սակայն պնդում են, որ զննման մեթոդները խախտում են ճանապարհորդների անձնական կյանքի գաղտնիությունը: