Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է, թե Մեքսիկական ծոցում տեղի ունեցած աղետի հետեւանքով ամեն օր 35,000-ից մինչեւ 60,000 տակառ նավթ է արտահոսում։ Սակայն, վերջին 24 ժամվա ընթացքում արտահոսքից հաջողվել պարփակել 25,000 տակառ նավթ։
Միացյալ Նահանգների առափնյա հսկողության ծովակալ Թադ Ալենը ուրբաթ օրը մամլո ասուլիս է ունեցել Լուիզիանայի Նյու Օռլեանզ քաղաքում։
Նա ասել է, թե վնասված նավթահորի ճեղքը փակելու նպատակով նոր նավթահոր փորելու ջանքերը ծրագրվածից շուտ են սկսվել, սակայն վնասված խողովակին կհասնեն երկուսից երեք շաբաթվա ընթացքում։
Սակայն, ծովակալ Թադ Ալենը չի ցանկանում կանխագուշակումներ անել նախքան օգոստոս ամիսը բացվածքը մշտապես փակելու Բրիթիշ Փեթրոլիում ընկերության հնարավորության մասին։
Նա ասել է, թե ներկա աշխատանքների շնորհիվ հնարավոր է դարձել մեծացնել պարփակվող նավթի քանակը։ ՛՛Ակնկալվում է, որ պարփակման ներկա համակարգը առավելագույն մակարդակին կհասնի մինչեւ հունիսի վերջերը՝՝, ասել է ծովակալը։