Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը դատապարտում է Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարումները



ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը դատապարտել է Սիրիայում մարդու իրավունքների՝՝խոշոր՛՛ եւ ՝՝պարբերաբար կրկնվող՛՛ ոտնահարումները։

Խորհրդի կողմից նաեւ որոշում է կայացվել Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարումները ստուգելելու նպատակով հատուկ հետաքննչի պաշտոն հաստատելու մասին։
ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Ֆայաս ալ-Համվին մերժել է բանաձեւն ու կոչ արել բոլոր երկրներին ՝՝մերժել կողմնակալ եւ դատապարտված որոշումը՛՛։ Նրա խոսքերով, նման բանաձեւը հարցականի տակ կդնի այս մարմնի պատիվը, ամենեւին չի բխի Սիրիայի ժողովրդի շահերից եւ չի նպաստի այստեղ ճգնաժամը հարթելու ջանքերին։

Բանաձեւին կողմ է քվեարկել խորհրդի 37 անդամ։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Կուբան, Չինաստանն ու Էկվադորը։ Վեց երկրներ մնացել են ձեռնպահ։

XS
SM
MD
LG