Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահը կոչ է արել անցկանցնել սահմանադրական բարեփոխումներ


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել բարեփոխել երկրի սահմանադրությունը` ստեղծելով «հզոր նախագահ» ներառող նոր համակարգ:

Երեքշաբթի օրը Կիևում ելույթի ժամանակ նախագահն ասել է, որ ընկալում է նախագահի պաշտոնը որպես հիմնական բարեփոխումներ իրականացնելու և վերահսկելու լիազորություններ ընձեռող պաշտոն: Իր կարծիքով, այդ փոփոխություններն իրականացնելու համար անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել երկրի սահմանադրությունը:

Նախագահ Յանուկովիչն այս մեկնաբանությամբ հանդես է եկել այս տարվա փետրվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո այս պաշտոնում Անկախության առաջին օրը նշելու ելույթի ընթացում: Նա նույնպես հաստատել է երկիրը Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ աշխատելու իր պարտավորությունը: Իր խոսքերով, Եվրամիությանն անդամակցելը մնում է Ուկրաինայի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը:

Երեքշաբթի օրը տոնի կապակցությամբ Ուկրաինայի ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը:

XS
SM
MD
LG