Միավորված ազգերի կազմակերպության քննիչների համաձայն, Սիրիայում շարունակվում են մարդու իրավունքների խախտումները, կառավարական ուժերը և ընդդիմության մարտիկներն իրականցնում են զանգվածային սպանություններ՝ առանց պատասխանատվության ենթարկվելու որևէ մտավախության:
Սիրիայում իրավախախտումների գծով ՄԱԿ-ի հանձնաժողովի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված նոր զեկույցի համաձայն, Սիրիայում լայն տարածում են գտել «հրետանու առանց թիրախի տարբերակման կիրառումը, տանջանքների, մահապատիժների և բռնաբարությունների իրականացնումը»:
Զեկույցի համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասի հիմնականում դառնում են հրետանային անհամաչափ հարվածները, որոնք նաև ստիպում են մարդկանց թողնել իրենց տները՝ հեռանալով երկրի այլ տարածքներ կամ հարևան պետություններ:
ՄԱԿ-ի զեկույցում ասված է, որ Սիրիայի կառավարական ուժերը տանջանքների են ենթարկում իրենց հակառակորդներին՝ վերջիններիս հարցաքննելու, ահաբեկելու և պատժելու նպատակով, և նման մեթոդներ վերջերս ավելի հաճախ են կիրառվում նաև ընդդիմության մարտիկները՝ պատանդ ընկածների նկատմամբ:
Զեկույցը Սիրիայում չդադարող հակամարտությունը «փակուղի մտած» է որակավորում՝ միաժամանակ նշելով, որ կառավարական ուժերը վերջին ամիսների ընթացքում առավելություն են ձեռք բերել ընդդիմության ուժերի նկատմամբ՝ գրավելով վերջիններիս վերահսկողության տակ եղած որոշ տարածքներ:
ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցում բոլոր կողմերին կոչ է արվում դադարեցնել բնակավայրերի ուղղությամբ առանց թիրախի տարբերակման հրետանու կիրառումը, խոշտանգումները և բախումների ընթացքում երեխա զինվորների օգտագործումը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել՝ մարդու իրավունքները խախտողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: