ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Ժնևում կազմակերպել է մեկօրյա համաժողով Սիրիայի փախստականների վերաբնակեցման խնդրի վերաբերյալ: Նա ելույթ է ունեցել հավաքված պատվիրակների առջև.
«Մենք պետք է կարգավորենք փախստականների ու տեղահանումների ճգնաժամը: Այն արտակարգ ջանքեր է պահանջում անդամ պետություններից: Այն աշխարհից պահանջում է ակնհայտ ու աճող համերաշխություն: Այսօր մենք կարևոր թվեր կքննարկենք, սակայն առաջինը և ամենակարևորը մարդիկ են, մեր մարդիկ», - ասել է Բան Կի Մունը:
Հանդիպմանը ՄԱԿ-ի Փախստականների գծով հանձնակատար Ֆիլիպո Գրանդին շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին, Հորդանանին, Լիբանանին և Թուրքիային՝ այդ խնդրի կարգավորման գործում իրենց ներդրումների համար:
Գրանդին նաև ընդգծել է, որ փախստականների աղաղակող ծանր վիճակը պետք է քննարկումների գլխավոր խնդիրը հանդիսանա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել հավելյալ ուղիներ մշակել՝ Սիրիայի փախստականներին ընդունելու համար: Ըստ նրա, նման ուղիները կարող են ընդգրկել վերաբնակեցումը, մարդասիրական ընդունելությունը, ընտանիքի վերամիավորումը, ինչպես նաև աշխատանքի կամ ուսման հնարավորությունների ստեղծումը:
ՄԱԿ-ի փախստականների գծով գործակալությունը փորձում է ապաստան գտնել Սիրիայի մոտ հինգ միլիոն փախստականների տասներորդ մասի համար: