Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համաձայն, Իրանը զգալի քայլ է կատարել՝ կառուցելու համար մի ռեակտոր, որը, ըստ Արևմուտքի փորձագետների, կարող է դառնալ Իրանում գործող արտադրական երկրորդ հզորությունը, որտեղ հնարավոր է արտադրել միջուկային ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ նյութը:
ՄԱԿ-ի միջուկային գործակալության եռամսյակային զեկույցում նշված է, որ Իրանի Արակ քաղաքի մոտակայքում գտնվող ծանր ջրի գործարան է առաքվել ռեակտորի հիմնական մասը, որը սակայն դեռևս չի տեղադրվել:
Արևմուտքի պետությունները մտավախություն ունեն, որ Արակ քաղաքում գործող հաստատությունը կարող է, ռեակտորում օգտագործված վառելիքի վերամշակման միջոցով, Իրանին տրամադրել միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ պլուտոնիում:
Իրանը սակայն պնդում է, որ երկրի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթի է: ԱԷՄԳ-ում Իրանի հանձնակատար Ալի Ասգար Սոլթանիեհի համաձայն, իր երկրի կառավարությունը համագործակցում է ԱՔՄԳ-ի հետ՝ գերազանցելով Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի պահանջները:
«ԱԷՄԳ-ի պատմության մեջ ամենամանրազնին ստուգումների անցկացումից հետո նույնիսկ հնարավոր չի եղել հայտնաբերել միջուկային նյութերը կամ միջուկային ոլորտի աշխատանքներն արգելված նպատակներով ուղղելու և ոչ մի դեպք: Եվ ամեն ինչը մնում է խաղաղ: Սա իրականում հստակ փաստաթուղթ է, որն ապացուցում է, որ Իրանին ներկայացվող բոլոր մեղադրանքները կեղծ են և շինծու», - ասել է ԱԷՄԳ-ում Իրանի հանձնակատարը: