ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայը պատասխանել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից իրեն հասցեագրված նամակին, որում նախարարը խորին մտահոգություն էր հայտնել Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի և շրջակա գյուղերի վրա ահաբեկչական խմբավորումների հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
«Նավի Փիլայն իր նամակում տեղեկացրել է, որ տարածաշրջանում տեղակայված մարդու իրավունքների վերահսկման իր թիմը ուշադիր հետևում է իրավիճակին և արդեն իսկ զրուցել է հարձակումների հետևանքով տեղահանված մի շարք ընտանիքների հետ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայը, ըստ հաղորդագրության, հավաստիացրել է, որ Քեսաբում և շրջակա գյուղերում մարդու իրավունքների իրավիճակը ներառվելու է ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի առաջիկա զեկույցում` համաձայն Անվտանգության խորհրդի 2139 բանաձևի: