Մատչելի հղումներ

Աֆղանստանի հարավում ոստիկանության հեղինակությունը ցածր է


Աֆղանստանի հարավում ոստիկանության հեղինակությունը ցածր է
Աֆղանստանի հարավում ոստիկանության հեղինակությունը ցածր է

Նոր հրապարակված զեկույցի տվյալներով, Աֆղանստանի ոստիկանության հեղինակությունը երկրի հարավային մասում մեկ տարվա ընթացքում զգալիորեն նվազել է:

ՄԱԿ-ի կողմից հինգշաբթի օրը հրապարակված հետազոտության տվյալներով, Աֆղանստանի բնակչության 79 տոկոսը դրական կարծիք ունի ոստիկանության մասին, սակայն երկրի հարավային մասում դրական կարծիք արտահայտողները կազմել են ընդամենը 48 տոկոս: Անցյալ տարի այս ցուցանիշը կազմել է 67 տոկոս:

Աֆղանստանի բնակչության գրեթե 60 տոկոսը հայտնել է, որ ականատես է եղել ոստիկանության ծառայողների կաշառակերության դեպքերի:

Հետազոտության արդյունքները գնահատվել են որպես ծանր հարված մինչև 2014 թվականը միջազգային հանրության կողմից Աֆղանստանի հարավում իրավիճակը կայունացնելուն և թալիբների դեմ վարվող պատերազմում հաղթելուն ուղղված ջանքերին:

ՄԱԿ-ի հետազոտությունն անց է կացվել անցյալ տարվա նոյեմբեր ամսին: Հետազոտության մեջ ընդգրկվել է Աֆղանստանի 34 նահանգի մոտ հինգ հազար բնակիչ:

XS
SM
MD
LG