Ուկրաինայի անվտանգության ուժերը տեղեկացրել են, որ երկրի արևելյան Կրասնի Լիման քաղաքի մոտակայքում արդեն երկրորդ օրը շարունակվող խոշոր մարտի ընթացքում ոչնչացվել է ռուսաստանամետ մոտ 300 անջատողական:
Ռուսաստանամետ անջատողականների շարքում զոհերի մասին տեղեկություններն անհնար է հաստատել անկախ աղբյուրների կողմից, սակայն անջատողականների հրամանատարները խոստովանել են, որ իրենք «ծանր կորուստներ են կրում»՝ Ուկրաինայի կառավարական ուժերի կրակային առավելության պայմաններում:
Կրասնի Լիման քաղաքի մոտակայքում մարտերը սկսվել էին նախօրեին վաղ առավոտյան այն բանից հետո, երբ ռուսաստանամետ անջատողականները հրաժարվել էին վայր դնել զենքը՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից առաջարկված խաղաղության ծրագրի շրջանակներում:
Ուկրաինայի կառավարական զորքերն աստիճանաբար դուրս են մղում անջատողականներին տարածաշրջանից, սակայն ռազմավարական նշանակություն ունեցող Սլովյանսկ քաղաքը դեռևս մնում է ռուսաստանամետ անջատողականների վերահսկողության տակ:
Կիևի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնևը տեղեկացրել է, որ Յամպոլ և Զակոտնոյե բնակավայրերի մոտակայքում իրականացվող մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է մոտ 300 անջատողական, բախումների ժամանակ իրականացվել են հրետանային և օդային հարվածներ:
Սելեզնևը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ ռուսաստանամետ անջատողականների մոտից Ուկրաինայի անվտանգության ուժերը ծանր սպառազինություն, ինչպես նաև մեծ թվով նռնականետներ և հրազեն են առգրավել:
«Ուկրաինայի զինծառայողների շրջանում կորուստները կազմել են յոթ զոհ և 30 վիրավոր», - տեղեկացրել է Սելեզնևը: