Ուկրաինայում այս տարվա մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակած միլիարդատեր գործարար Պետրո Պորոշենկո այսօր երդում է ընդունել երկրի Գերագույն Ռադայում անցկացված երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ՝ դառնալով Ուկրաինայի հինգերորդ նախագահը:
Ուկրաինայի նախագահի երդմնակալության կապակցությամբ անցկացվող հանդիսավոր արարողություններին մասնակցում է օտարերկրյա ավելի քան 50 պատվիրակություն, մասնակցում է նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը:
Երդմնակալության արարողությունից հետո Պորոշենկոն հանդես է եկել ուղերձով, որտեղ հայտնել է Ուկրաինայի արևելք, որտեղ շարունակվում են կառավարական ուժերի բախումները ռուսաստանամետ անջատողականների հետ, «խաղաղությամբ ուղևորվելու ցանկություն»:
Պետրո Պորոշենկոն շեշտել է նաև, որ Ուկրաինայի միասնության խնդիրը ենթակա չէ քննարկման, և որ ինքը չի ընդունի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը:
Ուկրաինայի նորընտիր նախագահն առաջարկել է ռուսաստանամետ անջատողականներին դեպի Ռուսաստան ելքի միջանցքներ և երկխոսության է հրավիրել Ուկրաինայի արևելքում գործող գործընկերներին՝ ասելով, որ պատրաստ է երկխոսություն վարել գործընկերների, այլ ոչ թե ավազակների հետ:
«Մենք չենք խոսելու ավազակների հետ», - շեշտել է Պորոշենկոն:
Ուկրաինայում, ըստ Պորոշենկոյի, ուկրաիներենը լինելու է պետական միակ լեզուն, սակայն ռուսերենի նկատմամբ որևէ սահմանափակումներ, մասնավորապես՝ երկրի արևելքում, չեն դրվելու:
«Ես երաշխավորում եմ Ուկրաինայում ռուսերենի կիրառումը», - ասել է Ուկրաինայի նորընտիր նախագահը:
Նախագահ Պորոշենկոն, բացի այդ, Ուկրաինայի արևելքում ստեղծված տնտեսական աղետալի վիճակի համար պատասխանատվությունը դրել է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վրա:
«Յանուկովիչը մատնել է Դոնբասն ու կողոպտել այն: Դոնեցկի մարզում նա լիակատար կառավարում էր իրականացնում 17 տարվա ընթացքում, և հենց ինքն է պատասխանատվություն կրում գործազրկության և աղքատության, սպանված քաղաքացիների և մայրերի արցունքների համար», - շեշտել է Պորոշենկոն՝ հավելելով. «Ձեզանից շատերն արդեն իրենց վրա զգացել են ահաբեկիչների կառավարման ողջ «գեղեցկությունը», որոնք աղետի եզրին են հասցրել տարածաշրջանի տնտեսությունը»:
Ուկրաինայի նորընտիր նախագահը, բացի այդ, պատրաստակամություն է հայտնել ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ոչ միայն առաջին, այլև երկրորդ մասը:
«Կարծում եմ՝ Ուկրաինայի խորհրդարանի դիրքորոշումն ու ժողովրդի կամքը կստեղծեն բոլոր պայմանները, որպեսզի մոտակա ժամանակներում Ուկրաինան ստանա ԵՄ-ում անդամակցության հեռանկար, քանի որ ոչ ոք չունի եվրոպական ընտրության նկատմամբ վետո կիրառելու իրավունքը», - նշել է Պորոշենկոն, որի համաձայն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը Եվրոպական Միությանը Ուկրաինայի լիիրավ անդամությանն ուղղված առաջին քայլն է: