Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն Ռադան, երեքշաբթի օրը հրաժարվել է երկրի վարչապետ Միկոլա Ազարովի կառավարությանը անվստահություն հայտնելու քվե անցկացնելուց:
Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ այս ընթացքում հավաքվել են երկրում հեղափոխություն սկսել պահանջող հազարավոր ցուցարարներ:
Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր հերթին, չնայած երկրում չդադարող բողոքի ցույցերի, մեկնել է Չինաստան՝ պետական այցով:
Ուկրաինայի ընդդիմության ակտիվիստները նախօրեին արգելափակել էին մուտքը դեպի Կիևում գտնվող կառավարական հիմնական շենքերը՝ Նախարարների խորհուրդն ու Կենտրոնական բանկը: Այս իրադարձություններից մեկ օր առաջ ավելի քան 100 հազար մարդ բողոքի երթի էին դուրս եկել Ուկրաինայի մայրաքաղաքում: Որոշ ցուցարարներ փորձել էին գրոհել պետական մարմինների շենքերը, ինչին ի պատասխան ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ և լուսային նռնակներ:
Ոստիկանության ուժերի և ցուցարարների միջև բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել մոտ 200 մարդ:
Երկրի ընդդիմության առաջնորդն Արսենի Յացենյուկը հարցազրույցում ասել է, թե Ուկրաինայում առճակատումը դադարեցնելու միակ եղանակը վաղաժամ ընտրությունների անցկացնումն է:
Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովն իր հերթին ասել է, թե ընդդիմության կողմից անցկացվող բողոքի ցույցերը «դուրս են եկել վերահսկողությունից և ստացել հեղաշրջման բոլոր հատկանիշները»:
ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին նախօրեին նշել է, որ Ուկրաինայի իշխանությունների կողմից ցուցարարների նկատմամբ իրականացված բռնություններն «անընդունելի են»:
Քարնիի համաձայն, Միացյալ Նահանգների իշխանությունները բողոքի խաղաղ ցույցերը հեղաշրջման փորձ չեն համարում:
Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի հիմնական դաշնակից, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցած բախումների, ասել է, թե երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերն «ավելի շատ նման են ջարդերի, քան հեղափոխության»:
Երկրում առճակատման կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչերով դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Ուկրաինայում բողոքի ցույցերը մեկնարկել են նոյեմբերի 21-ից այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը հրաժարվել էր Եվրոպական Միության հետ առևտրային համաձայնագիրը կնքելուց՝ պնդելով, որ Ուկրաինային անհրաժեշտ է սերտացնել կապերը հարևան Ռուսաստանի հետ: