Ուկրաինայի խորհրդարանը հինգշաբթի օրը հրաժարվել է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելուն ուղղված մի շարք օրինագծեր ընդունելուց:
Օրենսդիրների որոշումը հարված է հասցրել Կիևի կողմից Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հույսերին:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորած «Տարածաշրջանների կուսակցության» ներկայացուցիչները ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովի նախօրեին անցկացված քվեարկության ընթացքում չեն սատարել Տիմոշենկոյի ազատ արձակումը նախատեսող վեց օրինագծերից ոչ մեկը:
Ուկրաինայի ընդդիմությունը «խայտառակություն» է որակել «Տարածաշրջանների կուսակցության» ներկայացուցիչների որոշումը:
Եվրոպայի դիվանագիտական շրջանակների աղբյուրներից մեկի փոխանցմամբ, այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի նախագահ Յանուկովիչն անսպասելիորեն կոշտ դիրք է զբաղեցրել Եվրամիության հետ բանակցությունների ընթացքում՝ հայտարարելով Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, որ ստեղծված իրավիճակում ինքը չի կարող համաձայնագիր ստորագրել Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի ընթացքում: