Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է ռուսաստանամետ զինյալներին իրենց կողմից գրավված շենքերից վտարելու ուղղությամբ իրականացվող գործողություններում դադարի մասին:
Արտգործնախարարի պաշտոնակատար Անդրիյ Դեշչիցայի համաձայն, Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել է հատուկ գործողությունները՝ Սուրբ Զատիկի տոների կապակցությամբ:
Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատարը նշել է նաև, որ դադարի ընթացքում երկրում գտնվող ԵԱՀԿ-ի դիտորդները հնարավորություն կստանան կազմակերպելու իրենց աշխատանքը:
Կիևում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը հաղորդել է, որ Ուկրաինայի ուժերի կողմից ռուսաստանամետ զինյալների ուղղությամբ գործողություններում դադարի մասին հայտարարությամբ Ուկրաինայի արտգործնախարարը հանդես է եկել ԵԱՀԿ-ի, Եվրամիության, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումից հետո:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը համոզվածություն է հայտնել, որ չի տեսնում որևէ պատճառ, որոնք խոչընդոտում են Ռուսատանի և Արևմուտքի միջև հարաբերությունների բարելավումը:
Նախագահ Պուտինը միաժամանակ նշել, որ հարաբերությունների բարելավումը կախված է Արևմուտքից:
«Կարծում եմ, ոչինչ չի խոչընդոտում Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումն ու համագործակցությունը», - ասել է Պուտինը՝ հավելելով. «Դա չի կախված մեզանից: Ավելի շուտ՝ ոչ միայն մեզանից է կախված: Դա կախված է մեր գործընկերներից»: