Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում տեղի է ունեցել երկու պայթյուն:
Պայթյունները, որոնց զոհ է գնացել առնվազն 14 մարդ, տեղի են ունեցել Դամասկոսի ալ-Մարջեհ հրապարակի մոտակայքում գտնվող ոստիկանության բաժանմունքի մոտ:
Սիրիայի պետական հեռուստատեսության համաձայն, պայթյունները, որոնց հետևանքով վնասվածքներ է ստացել 31 մարդ, իրականացրել են ահաբեկիչները՝ տերմին, որով Սիրիայի կառավարությունն անվանում է երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբներին:
Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը սակայն հայտնել է, թե այս պայթյունների հետևանքով զոհվել է 15 մարդ, որոնց թվում հիմնականում եղել են Սիրիայի ոստիկանության ծառայողներ:
Կազմակերպության համաձայն, պայթյուններից մեկն իրականացվել է ոստիկանության բաժանմունքի ներսում՝ ինքնասպան ահաբեկչի կողմից, մյուսը՝ նույն շենքի մոտակայքում: