Մատչելի հղումներ

Թուրքմենստանն անցկացրել է իր ռազմածովային ուժերի առաջին զորավարժությունները


Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում պահպանվում է լարվածություն

«Թուրքմենստանն անցկացրել է իր ռազմածովային ուժերի առաջին զորավարժություններն իր և Արդբեջանի միջև պահպանվող լարվածության պայմաններում, որոնք կապված են նավթով հարուստ ծովի հատվածներից մեկի շուրջ առկա վեճի հետ»:

«Վաշինգտոն փոստ» օրթերթը, վկայակոչելով «Ասոշիեյթիդ փրես» գործակալությանը, հայտնել է, որ զորավարժություններն անցկացվել են Թուրքմենբաշի արևմտյան նավահանգստային քաղաքի մոտակայքում: Զորավարժությունների ընթացքում մարտական ստորաբաժանումները կատարում էին նավերի և նավթամշակման գործարանների ուղղությամբ տեսական գրոհը հետ մղելու վարժություններ:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուխամեդովի համաձայն, զորավարժությունները «ցուցադրում են Թուրքմենստանի ռազմածովային ուժերի պաշտպանական կարողությունները»:

Զորավարժություններն անց են կացվում այն բանից հետո, երբ հունիս ամսին ադրբեջանի իշխանությունները վիճահարույց հատվածում դադարեցրել են թուրքմենական հետազոտական նավերից մեկի աշխատանքը:

Երկու պետությունների միջև լարվածությունը պահպանվում է 1991 թվականից, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո ծագել է Կասպից ծովն այն շրջապատող հինգ պետությունների, որոնց թվում են նաև Իրանը, Ռուսաստանն ու Ղազախստանը, բաժանելու եղանակների խնդիրը:
XS
SM
MD
LG