Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հորդել է Սիրիայի ընդդիմությանը պահպանել ազատ և ժողովրդավարական երկրի կառուցելու նպատակի շուրջ միասնականությունը՝ զգուշացնելով, որ թույլ և անկազմակերպ ընդդիմությունը «բխում է նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության շահերից»:
Այս հայտարարությամբ Դավութօղլուն հանդես է եկել երկուշաբթի օրը Արաբական պետությունների լիգայի կողմից Կահիրեում կազմակերպված համաժողովի աշխատանքին մասնակցող ընդդիմության ներկայացուցիչների առջև:
Թուրքիայի արտգործնախարարի համաձայն, Սիրիայի կառավարությունը «պատմության ընթացքը շրջելու ապարդյուն ջանքեր է գործադրում»:
«Սիրիայում կիրականացվեն անցումն ու փոփոխությունները: Դա անխուսափելի է, և ըստ էության Սիրիայում իշխանության գլուխ կանցնի նոր և ժողովրդավարական վարչակազմ: Անհրաժեշտ է հստակ հիշել, որ միայն Սիրիայի ժողովուրդը պետո է որոշի իրենց երկրի ապագան կարգավորելու բոլոր հարցերը», - ասել է արտգործնախարար Դավութօղլուն:
Նա նշել է նաև, որ միջազգային հանրության դերը կայանում է Սիրիայի ժողովրդի գլխավորած անցումային գործընթացին աջակցություն ցուցաբերելու մեջ՝ ասելով, որ գալիք ուրբաթ օրը Փարիզում կանցկացվի «Սիրիայի բարեկամների» նոր հանդիպում, որին մասնակցելու է մոտ 100 երկիր և կազմակերպություն:
Կահիրեում երկուշաբթի օրն անցկացվող համաժողովից առաջ Սիրիայի ընդդիմության ուժերը մերժել են Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված երկրում քաղաքական անցման ծրագիրը՝ որակավորելով այն «անորոշ» և «ֆարս» և բացառելով Ասադի հետ իշխանությունը կիսելու որևէ հնարավորություն: