Մատչելի հղումներ

Դավութօղլու. «Ղրիմի հարցում Թուրքիան կանգնած է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողքին»


Թուրքիայի արտգործնախարար. «Մենք նաև բաց ենք պահում Ռուսաստանի հետ դիվանագիտական գործողությունների իրականացման դուռը՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն իր կառավարությունը սատարում է Ռուսաստանին Ղրիմի բռնակցման շուրջ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի կողմից որդեգրած քաղաքականությունը:

«Ղրիմի հարցում մենք կանգնած ենք ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողքին», - հադես գալով հեռուստատեսությամբ՝ ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով. «Մենք նաև բաց ենք պահում Ռուսաստանի հետ դիվանագիտական գործողությունների իրականացման դուռը՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը»:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ անդրադառնալով Ղրիմի թաթարների հարցին, Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ իր երկիրը կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի վերջիններիս անվտանգությունն ու իրավունքները:

«Ցանկանում ենք, որ Ղրիմի թաթարները դիտարկեն մեզ որպես այնտեղ իրենց ներկայության երաշխիք: Մենք գործելու ենք՝ ելնելով այս տեսակետից», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
XS
SM
MD
LG