Մատչելի հղումներ

«Թուրքիայում առաջարկվող իրավական բարեփոխումներն անբավարար են»


Իրավական բարեփոխումները նպատակ են հետապնդում վերջ դնել այս երկրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների ռեկորդային ցուցանիշները

«Թուրքիայում առաջարկվող իրավական բարեփոխումների փաթեթը բավարար չէ», - նշել է Միացյալ Նահանգներից իր գործունեությունն իրականացնող «Human Rights Watch» կազմակերպությունը:

Իրավական բարեփոխումները նպատակ են հետապնդում վերջ դնել այս երկրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների ռեկորդային ցուցանիշները:

Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը պնդում է, որ այս ամսվա սկզբին երկրի խորհրդարանին ներկայացված իրավական բարեփոխումների փաթեթը նպատակ է հետապնդում դադարեցնելու երկրի բացասական պատկերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիայի դեմ ներկայում քննվում է 17 հազար դատական գործ: Դատական գործերի թվով Թուրքիայի գերազանցում է միայն Ռուսաստանը:

Ըստ վերլուծաբանների, Թուրքիայում առաջարկված իրավական բարեփոխումների արդյունքների իրական ցուցանիշը կդառնա Եվրոպական դատարան ներկայացվող գործերի թիվը:
XS
SM
MD
LG