Թուրքիայում քուրդ ապստամբները մեքենայի մեջ տեղադրած ռումբ են պայթեցրել ոստիկանական բաժանմունքներց մեկի մոտ: Հարձակումը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին նահանգի Նուսեյբին (Մծբին) քաղաքում, Սիրիայի հետ սահմանի մերձակայքում:
Թուրքիայի անվտանգության ուժերը երկրի արևելյան նահանգներում ռազմական գործողություններ են իրականացնում ընդդեմ Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկների: Այստեղ քուրդ ապստամբները ձգտում են հասնել ինքնավարության։
Մարդինի նահանգապետի գրասենյակը հրապարակել է հայտարարություն՝ նշելով երկու զոհերի մասին։ Ըստ հայտարարության՝ կա եւս 35 վիրավոր։: Զոհերի մեծ մասը, ըստ երևույթին, ոստիկանության աշխատակիցներ են։ Սակայն գործողության արդյունքում քաղաքացիկան առնվազն երկու անձ է վիրավորվել: Ըստ հայտարարության, վաղ առավոտյան իրականացված պայթյունը խիստ վնասել է նաև տարածաշրջանային ճանապարհային ոստիկանության երթևեկության բաժանմունքի շենքը: