Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել 1930-ականներին քրդերի կողմից բարձրացրած ապստամբության ընթացքում գրեթե 14 հազար մարդու սպանության համար:
Սա առաջին անգամն է, որ Թուրքիայի կառավարությունը ներողություն է խնդրել սպանությունների համար:
Թուրքիայի ընդդիմադիր հիմնական Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուն չորեքշաբթի օրը պահանջել է, որպեսզի Թուրքիան ճանաչի իր կողմից անցյալում կատարված գործողությունները:
Վարչապետ Էրդողանը կոչ է արել Քիլիչդարօղլուի կուսակցությանը նույնպես ներողություն խնդրել այս սպանությունների համար, քանի որ, ըստ Էրդողանի, սպանությունների իրագործման ժամանակ այս կուսակցությունն էր իշխանության գլուխ կանգնած երկրում:
1936-ից 1939 թվականներն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի կառավարական գործողությունների պատճառով Դերսիմ, այժմ` Թունջելի հարավարևելյան քաղաքում սպանվել է 13 806 մարդ: