Հուդզոն հաստատությունում տեղի ունեցած քննարկումները նվիրված էին հիմնարար տեղաշարժերին, որ առաջ են եկել աշխարհաքաղաքական դաշտում Թուրքիայի ընտրությունների ու քրդական ուժերի կողմից «Իսլամական պետություն» խմբավորումից Թել Աբյադի գրավման արդյունքում: Այդ քաղաքի գրավումով իսլամիստ ծայրահեղականները աշխարհագրորեն կտրվեցին Թուրքիայի հետ կապից, ինչը էլ ավելի ամրապնդել քրդական գործոնը:
Ելույթ ունեցողները կարևորեցին ընտրությունների արդյունքները իբրև Թուրքիայում քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարության կայացման կարևորագույն գործոն՝ հատուկ ընդգծելով քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հաղթանակի դերը՝ Թուրքիայում ինքնակալության հաստատման կանխարգելման գործում:
Հուդզոն հաստատության Արդի զարգացումները իսլամական գաղափարախոսությունում ծրագրի համաղեկավար Էրիք Բրաունը շեշտեց, որ Թուրքիայի արևմտյան մասի բնակչության ծնելիությունը գրեթե եռակի պակաս է քրդաբնակ արևելյան շրջաններից, ինչը նշանակում է, որ առաջիկա տասնամյակներում մեծանալու է քրդական գործոնի դերը, և ոչ միան Թուրքիայում այլ նաև ամբողջ տարածաշրջանում Իրաքում, Սիրիայում ու Իրանում.
«Հաշվի առնելով որ միջնորդավորված պատերազմը Իրանի ու Թուրքիայի միջև ավելի ու ավելի ընդգրկում է քրդական տարածքները, քրդական ազգայնական գաղափարախոսության տարածումը վտանգավոր է ինչպես Թուրքիայի այնպես էլ քրդական շրջանակաների համար՝ հաշվի առնելով Թուրքիայի հնարավոր արձագանքը»:
Ամերիկայի Ձայնի թղթակցի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Թուրքիայի քաղաքական վերնախավի մեջ քրդական վերնախավի ընդգրկումից հետո Թուրքիայի ազդեցության տարածում այլ քրդակաբնակ տարածքների նկատմամբ, դրանց հետագա կլանմամբ ու Թուրքիայի կազմ ընդգրկելով և Օսմանյան կայսրությունը վերականգնելով, Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին ընդգծեց Սայքս Պիկոյի սահմանագծերի պահպանման կարևորությունը. «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ սահմաններ տեղաշարժելը լուծում է, նշեմ, որ նման պարագայում անկայունությունը կարող է տարածվել և ավելի մեծ տարածքներ ընդգրկել»:
Ըստ Հուրիեթ թերթի Վաշինգտոնի թղթակից Թոլգա Թանիսի՝ Թուրքական Արդարություն կուսակցությունը ավելի հակված է ազգայնականների հետ դաշինքի ու դրանով քրդական գործոնի նվազեցմանը: «Նման գործընթացները բերելու են քրդա-թուրքական հակամարտության կարգավորման գործընթացի արգելակմանը, որը հղի է հակամարտության հետագա ծավալմամբ»:
Նաև ընդգծվեց, որ իշխող իսլամամետ կուսակցությունը շեղվել է դեպի ազգայնականությունը, ու Քոբանի ճակատամարտի ընթացքում Սիրիայի քրդերին մեկուսացնելու դիրք էր բռնել, ինչի արդյունքում էլ կորցրեց և շարունակում է կորցնել պահպանողական քրդերի ձայները: