Մատչելի հղումներ

Թուրքիայում դատարանի առջև են կանգնելու քուրդ քաղաքական գործիչները


Թուրքիայում դատարանի առջև են կանգնելու քուրդ քաղաքական գործիչները
Թուրքիայում դատարանի առջև են կանգնելու քուրդ քաղաքական գործիչները

Թուրքիայում մեկնարկել են զինյալների ապօրինի խմբավորման հետ կապեր ունենալու մեջ մեղադրվող քուրդ ավելի քան 150 կասկածյալների գործերով դատավարություններ:

Լսումներն անցկացվում են երկրի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում:

Թուրքիայի դատախազները մեղադրում են քուրդ կասկածյալներին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) քաղաքական թևի հետ կապեր ունենալու մեջ:

Դատարան ներկայացված մեղադրականում, որի ծավալը կազմում է 7,5 հազար էջ, կոչ է արվում դատապարտել կասկածյալներին բանտարկության տարբեր ժամկետների` ընդհուպ մինչև ցմահ բանտարկություն:

Քրդական որոշ խմբեր բողոքել են, որ դատավարությունը քաղաքական է, և Թուրքիան օգտագործում է դատավարությունները քուրդ քաղաքական գործիչներին լռեցնելու համար:

Կասկածյալների թվում կա նաև 12 քաղաքապետ, ներառյալ Դիարբեքիրի քաղաքագլուխը:

XS
SM
MD
LG