Մատչելի հղումներ

Թուրքիայում գազատար է պայթեցվել


Թուրքիայի կառավարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, քուրդ զինյալները պայթեցրել են Իրանից Թուրքիա բնական գազ տեղափոխող գազատարը, ինչի արդյունքում գազի հոսքը դադարեցվել է:

Պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 21-ին թուրք-իրանական սահմանային Դոգուբայազետ քաղաքի մոտակայքում:

Գազատարի պայթեցման արդյունքում մարդկային զոհեր չեն արձանագրվել, սակայն վնասվել են տարածքի բնակելի տներ և մասնավոր շինություններ:

Թուրքիայի իշխանությունները պայթյունն իրականացնելու մեջ են մեղադրում Քրդստանի Աշխատավորական կուսակցությանը:

Նախորդ օրը` հուլիսի 20-ին, քուրդ զինյալների 2 այլ հարձակումների արդյունքում 7 թուրք զինվոր էր սպանվել:

XS
SM
MD
LG