Մատչելի հղումներ

Թուրքիայում տանջահար են անում կալանավորվածներին


Turkish police officers conduct a security operation in Diyarbakir, southeastern Turkey, Aug. 15, 2015.
Turkish police officers conduct a security operation in Diyarbakir, southeastern Turkey, Aug. 15, 2015.

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության խոսքերով՝ Թուրքիայի անվտանգության ուժերը խախտում են քաղաքացիական անձանց իրավունքները՝ քուրդ ապստամբների դեմ կռվելու ընթացքում բռնություններ կիրառելով նրանց դեմ:

«Human Rights Watch» մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը նոր զեկույցում մեղադրում է Թուրքիայի ոստիկանությանը՝ քուրդ ապստամբների դեմ կռիվներում կալանավորվածներին վատ վերաբերվելու ու բռնություն կիրառելու մեջ: Զեկույցը ներկայացնում է մի շարք դեպքեր, որոնք տեղի են ունեցել Թուրքիայի քրդաբնակ հարավ-արևելյան հատվածում:

Ըստ «Human Rights Watch»-ի գլխավոր հետազոտող Էմմա Սինքլեյր Վեբի՝ իրենց կողմից հայտնաբերված դեպքերը ցույց են տալիս , որ քաղաքացիական անձինք առերեսվում են շղթաների, մահակների, հրացանի հենակների կիրառմամբ բռնությունների ու տանջահարումների հետ: Մարդիկ ժամերով ծնկաչոք են պահվում՝ մահապատժի ենթարկվելու սպառնալիքի ներքո:

Ըստ դիտորդների՝ ոստիկանության նման գործելակերպը նրանց պատասխանատվության կանչելու լծակների բացակայության արդյունք է, որը վախի մթնոլորտի տարածման ու բռնությունների ավելացման աղբյուր է, որն էլ ահ ու սարսափ սփռելու ոստիկանության քաղաքականության մաս է նաև:

Թուրքիայի իշխանությունները դեռևս պատասխան չեն տվել «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության մեղադրանքներին և հրաժարվել են նրա հետ միասին դեպքերը հետաքննելու առաջարկից:

Տիգրան Մարտիրոսյան

XS
SM
MD
LG