Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով մեկնեց Հունաստան


Մինչ նրա այցը, Աթենքում եւ Սալոնիկում տեղի է ունեցել երկու պայթյուն

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնեց Հունաստան։ Մինչ նրա այցը Հունաստանի Սալոնիկ քաղաքի դատարաններից մեկում պայթել էր նախապես տեղադրված մի ռումբ, որին հաջորդել էր մեկ այլ պայթյուն մայրաքաղաք Աթենքում գտնվող երկրի ամենամեծ բանտի բակում։

Վերջին մի քանի օրերին Հունաստանում տեղի են ունենում բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք ֆինանսական ճգնաժամի պռնկին կանգնած Հունաստանում ուղղված են միջազգային վարկեր ստանալու նպատակով ֆինանսական կրճատումներ իրականացնելու կառավարության քաղաքականության դեմ։

Տնտեսական վերելք ապրող Թուրքիայի վարչապետը հանդիպումներ է ունենալու Հունաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների, այդ թվում իր պաշտոնակից Պապանդրեուի եւ նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ։ Հանդիպումները հիմնականում կենտրոնանալու են տնտեսական հարցերի վրա։

Հունաստանն ու Թուրքիան պատմականորեն ունեն լարված հարաբերություններ։ Երկու պետություններն էլ, լինելով ՆԱՏՕ-ի անդամներ, շարունակ գտնվում են միմյանց միջեւ առկա խնդիրները, այդ թվում Կիպրոսի կարգավիճակի հարցը լուծելու ճնշումների ներքո։

XS
SM
MD
LG