Մատչելի հղումներ

Էրդողանը Սարկոզիին «լուրջ հետևանքների» մասին է զգուշացրել


Էրդողանը Սարկոզիին «լուրջ հետևանքների» մասին է զգուշացրել
Էրդողանը Սարկոզիին «լուրջ հետևանքների» մասին է զգուշացրել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին`զգուշացնելով նրան այն «լուրջ հետևանքների» մասին, որը կարող է ունենալ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունումը երկու պետությունների միջև հարաբերությունների համար:

«Ցանկանում եմ հստակ ասել», - ասել է Էրդողանը, - «որ այս քայլերը լուրջ հետևանքներ կունենան Ֆրանսիայի և Թուրքիայի միջև մշակութային, տնտեսական և քաղաքական հարաբերությունների համար, և նման հետևանքների համար պատասխանատվությունն ընկնելու է նման քայլեր ձեռնարկողների վրա»:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետը հավելել է, որ նման օրենքը համարվելու է թուրքական պետության, թուրք ազգի և Ֆրանսիայում բնակվող թուրք համայնքի դեմ ուղղված:

Էրդողանի նամակում, ըստ «Հուրիեթ»-ի, նշվել է նաև, թե «թուրք համայնքում դեռևս չեն մոռացել հայազգի զինյալների կողմից թուրք դիվանագետների դեմ ուղղված հարձակումները»:

«Մենք հարաբերությունները չպետք է երրորդ կողմի կամքի պատանդը դառնան: Սա շատ լուջ և զգայուն խնդիր է: Կարևոր է, որ սթափ մտածելակերպը հաղթահարի քաղաքական նպատակները», - Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին հղած նամակում նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

XS
SM
MD
LG