Թուրքիայի դատախազությունը երկրի զինված ուժերի նախկին հրամանատարին մեղադրել է երկրի մահմեդականամետ կառավարությունը ապակայունացնելու նպատակով համացանցում ծավալված արշավում մասնակցելու մեջ:
Գեներալ Իլքեր Բաշբուգը հրավիրվել է դատախազություն` պատասխանելու այսպես կոչված «Էրգենեկոն» ցանցի հետ կապերի մեջ մեղադրվող բանակի ներկա և նախկին սպաների դատավարության հետ կապված հարցերի:
Թուրքիայի մեղադրող կողմից համաձայն, «Էրգենեկոն» ցանցի մասնակիցները 2003 թվականին փորձել են իրականացնել երկրի կառավարությունը վարկաբեկելու նպատակով ռմբակոծություններ և այլ հարձակումներ, ինչպես նաև ռազմական հեղաշրջում կազմակերպել ընդդեմ կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության:
«Էրգենեկոն»-ի գործի կապակցությամբ իրականացվող լայնածավալ հետաքննության շրջանակում Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ավելի քան 300 մարդ, ներառյալ լրագրողների, գիտնականների և քաղաքական գործիչների: