Թուրքիայի զինված ուժերը, Ստամբուլի դատարանի կողմից «Էրգենեկոն»-ի դավադրության գործով մի շարք գործող և թոշակի անցած զինծառայողներին Ստամբուլի դատարանի կողմից դատավճիռներ օգոստոսի 5-ին ներկայացնելուց հետո, հանդես են եկել հանգստություն և զսպվածություն պահպանելու կոչով:
Ըստ թուրքական «Հուրիեթ» պարբերականի, զինված ուժերի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ բանակն ուշիուշով հետևում է իր ծառայողների նկատմամբ իրականացվող հետաքննություններին՝ միաժամանակ, թյուրիմացություներից խուսափելու նպատակով, ջանքեր գործադրելով պահպանել համբերատարություն, հանգստություն և զսպվածություն:
Թուրքիայի զինված ուժերը, ըստ հաղորդագրության, «համոզված են, որ «Էրգենեկոն»-ի գործը կավարտվի վերջնական արդար դատավճռի կայացմամբ՝ արդար դատավարության շրջանակներում, ինչպես պահանջում է իրավունքի գերակայության սկզբունքը», և որ «բանակը կիսում է իրենց գործընկերների և վերջիններիս ընտանիքների ցավը»:
Հիշեցնենք, որ «Էրգենեկոն»-ի գործով օգտոստոսի 5-ին կայացված դատավճիռների արդյունքում Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ բարձրաստիճան զինծառայողների, լրագրողների և գիտնականների ներկայացվել են ցմահ բանտարկության և բազում տարիների բանտարկության դատավճիռներ:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական բարձրաստիճան այլ գործիչներ, դատապարտվել են ցմահ բանտարկության: