Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հինգշաբթի օրը Եգիպտոսի ղեկավարությանը «թափանցիկ անցում իրականացնելու» կոչ է արել:
Այս հայտարարությամբ Գյուլը հանդես է եկել` Եգիպտոսի զինվորական ժամանակավոր ղեկավարության և պաշտոնատար անձանց հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Կահիրե կատարած իր այցի սկզբում, որի ընթացքում նա գլխավորում է Եգիպտոս ժամանած Թուրքիայի պատվիրակությունը:
Գյուլը Թուրքիայի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որը Եգիպտոս է այցելել այս երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո: