Մատչելի հղումներ

Թուրքիան և Չինաստանը ստորագրել են միջուկային ոլորտին վերաբերող պայմանագրեր


Չինաստանի վարչապետ Վեն Ջիաբաոն և երկրում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել են միջուկային ոլորտին վերաբերող գործարքների ստորագրմանը, որոնք կարող են նպաստել երկու պետությունների միջև միջուկային ոլորտում հարաբերությունների զարգացման:

Երկու պետությունների վարչապետների միջև փակ դռների հետևում անցկացված բանակցությունների արդյունքում ստորագրվել է երկու փաստաթուղթ, որոնցից մեկը Չինաստանի էներգետիկայի ազգային վարչության և Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջև մտադրությունների մասին արձանագրությունն է, երկրորդը՝ «Ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործման մասին համագործակցության պայմանագիրը»:

Պայմանագրերի բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվել:

Չինաստանի վարչապետ Վեն Ջիաբաոն և երկրում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են նաև միջազգային խնդիրները, ներառյալ Սիրիայում ստեղծված իրավիճակը:

Պեկին այցելելուց առաջ Էրդողանը, գլխավորելով 300 գործարարի մասնակցությամբ պատվիրակությունը, կիրակի օրն այցելել է թուրքերին ազգական ույղուրներով բնակեցված Չինաստանի արևմտյան Սինցզյանի տարածաշրջան: Թուրքիան արտահայտել է Սինցզյանում արտադրական գոտի հիմնադրելու ցանկություն:

Էրդողանը Չինաստան կատարվելիք իր այցելությունը կավարտի Շանհայում:

XS
SM
MD
LG