Թուրքիայի պաշտոնատար անձինք հանդիպումներ են ունեցել Աֆղանստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ անվտանգությունը և համագործակցությունը զարգացնելուն նվիրված եռակողմ գագաթաժողովի շրջանակներում։
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հանդիպում է անցկացրել Աֆղանստանի և Պակիստանի իր գործընկերներ Համիդ Քարզայի և Ասիֆ Ալի Զարդարիի հետ։ Վերջիններս Թուրքիա են ժամանել այս շաբաթվա սկզբին Տնտեսական համագործակցության կազմակերպության ամենամյա գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։
Սպասվում է, որ երեք երկրների ղեկավարները համաձայնության կգան իրենց պետությունների անվտանգության ուժերի միջև հարաբերությունները զարգացնելուն և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարը բարելավելու բնագավառներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։
Այս հանդիպումը Թուրքիայի, Աֆղանստանի և Պակիստանի ղեկավարների միջև անցկացվող արդեն հինգերորդ գագաթաժողովն է։