Թուրքիայի քրդաբնակ Բինգյոլ քաղաքում երկրի կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության շենքի մոտ մահապարտ մի ահաբեկիչ իրականացրել է ռմբային հարձակում, ինչի արդյունքում երկու մարդ է սպանվել, 12 այլոք՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Ըստ պաշտոնատար անձանց տեղեկությունների, հարձակումն իրականացնողը եղել է կին։
Երկրի ներքին գործերի նախարարն ասել է, որ դեռեւս պարզ չէ, թե արդյոք հարձակման թիրախը եղել է կառավարող կուսակցությունը, թե՝ ոչ։
Որեւէ կազմակերպություն դեռեւս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները քուրդ զինյալների դեմ այս շաբաթ իրականացրին օդային ու ցամաքային գրոհներ Թուրքիայի եւ հյուսիսային Իրաքի տարածքներում, այն բանից հետո, երբ քրդերը մի քանի հարձակումների ընթացքում սպանեցին թուրք 24 զինվորականների։