Կիպրոսի հարցերով Թուրքիայի փոխվարչապետ Բեսիր Աթալին ասել է, որ եթե Եւրոպական միությունը Կիպրոսին հանձնի 2Օ12 թվականի փոխանցիկ նախագահության պարտականությունները, Թուրքիան կսառեցնի դաշինքի հետ իր հարաբերությունները։
Նրա խոսքերով, Անկարան աջակցում է Կիպրոսի հյուսիսային թուրքական հանրապետության նախագահ Դերվիս Էրօղլուի դիրքորոշումը։ Նա ասել է նաեւ, թե նախագահությունը Կիպրոսին հանձնելու դեպքում իսկական ճգնաժամ կսկսվի Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ եւ անմիջապես կանգ կառնեն կողմերի միջեւ բոլոր հարաբերությունները։
Ըստ ցուցակի, միջազգային համայնքի կողմից ճանաչված Կիպրոսի հունական կառավարությունը Եւրոպական Միության նախագահությունը ստանձնելու է եկող տարվա հուլիս ամսին։
Հիշեցնենք, որ Թուրքիան Կիպրոսի թուրքական հանրապետությունը ճանաչած միակ երկիրն է աշխարհում։