Ռուսաստանի դատարանը վեց տարվա ուղղիչ աշխատանքների է դատապարտել Մոսկվայի Մեծ թատրոնի առաջատար պարող Պավել Դմիտրիչենկոյին՝ նույն թատրոնի գեղարվեստական ղեկավարի վրա ծծմբական թթվի լուծույթի կիրառմամբ հարձակումը կազմակերպելու համար:
Դմիտրիչենկոն ու իր հանցակիցները դատապարտվել են մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու համար:
Մոսկվայի դատարանը տասը տարվա ազատազրկման է դատապարտել Դմիտրիչենկոյի հանցակից, Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի դեմքին ծծմբական թթվի լուծույթ ցողած Յուրի Զարուցկիին, որը խոստովանել էր հանցագործության իրականացման փաստը:
Փախուստի մեջ գտնվող Անդրեյ Լիպատովը, որը, ըստ քննիչների, հարձակման իրականացման վայր էր հասցրել հանցակիցներին, դատապարտվել է չորս տարվա ազատազրկման:
Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ֆիլինի վրա այս տարվա հունվարի 17-ին իրականացված հարձակման հետևանքով մեծ վնաս է հասցվել վերջինիս տեսողությանը: Մեծ թատրոնի ներկայացուցիչներից մեկը տեղեկացրել է, որ Սերգեյ Ֆիլինը գրեթե լրիվ կուրացել է՝ չնայած տեսողությունը փրկելու նպատակով իրականացված 18 վիրահատությունների:
Գեղարվեստական ղեկավար Ֆիլինի վրա կատարված հարձակումից հետո Մեծ թատրոնի առաջատար պարող Դմիտրիչենկոն խոստովանել էր, որ գեղարվեստական ղեկավարի վրա հարձակման կատարողների էր վարձել, սակայն չէր ակնկալում, որ հարձակման ժամանած ծծմբական թթու է կիրառվելու: