Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անօրինական է համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն:
Վրաստանի նախագահը մարտի 17-ին հրապարակված հայտարարության մեջ շեշտել է, որ, քանի որ Ուկրաինայի սահմանադրությամբ նման հանրաքվեի անցկացման հնարավորություն չի նախատեսվում, ապա հանրաքվեն իրավաբանական հետևանքներ չի կարող ունենալ:
Մարգվելաշվիլին, բացի այդ, ասել է, թե «անհնար է խոսել ժողովրդի ազատ ընտրության և կամքի արտահայտման մասին այնտեղ, որտեղ իրավիճակը վերահսկում են օտար պետության, մասնավորապես՝ Ռուսաստանի, զինված ստորաբաժանումները»:
«Վրաստանը շատ լավ գիտի, թե ինչ են նշանակում այս գործողությունները: Ռուսաստանի Դաշնությունը նման «հանրաքվեների» և «ընտրությունների» միջոցով է իրականցնում Վրաստանի տարածքի մի մասի օկուպացիոն կառավարումը՝ Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում», - ասված է Վրաստանի նախագահի հայտարարության մեջ:
Վրաստանի արտգործնախարարությունն իր հերթին Ղրիմի հանրաքվեն գնահատում են որպես «Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու փորձ», ինչը, Վրաստանի արտգործնախարարության համաձայն, Ուկրաինայի հետ ինչպես բազմակողմանի, այնպես էլ երկկողմանի համաձայնությունների կոպիտ խախտում է:
Վրաստանից անջատված շրջանների առաջնորդները սակայն սատարել են Ղրիմը Ռուսաստանին միացնելու հարցով անցկացված հանրաքվեն:
Այսպես, Աբխազիայի առաջնորդ Ալեքսանդր Անքվաբի համաձայն, Սուխումին «հարգում է ղրիմի բնակիչների կամքը, սատարում և ընդունում է իրենց ճակատագրական ընտրությունը»:
Հարավային Օսիայի առաջնորդ Լեոնիդ Տիբիլովը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «Ղրիմի բնակիչների կողմից ընդունված որոշումը նրանց պատմական փորձի և սպասումների արձագանքն է, որի հիմքում ընկած են ժողովրդավարության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»: