Մատչելի հղումներ

Հալեպում օդային հարվածի հետևանքով զոհվել է 20 մարդ


Սիրիայի օդուժը հարձակումների արշավ է իրականացնում հակակառավարական ապստամբների կողմից Հալեպում և քաղաքի մոտակայքում գտնվող գյուղերում վերահսկվող տարածքների ուղղությամբ

Սիրիայի Հալեպ քաղաքում մարդաշատ շուկաներից մեկի ուղղությամբ իրականացված օդային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ:

Այս մասին տեղեկացրել են Սիրիայի հակակառավարական ակտիվիստները, որոնց համաձայն Սիրիայի օդուժը հարձակումների արշավ է իրականացնում հակակառավարական ապստամբների կողմից Հալեպում և քաղաքի մոտակայքում գտնվող գյուղերում վերահսկվող տարածքների ուղղությամբ:

Ակտիվիստների համաձայն, արդեն երկու շաբաթ շարունակվող օդային հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ:

Միավորված ազգերի կազմակերպության գնահատականներով, Սիրիայում արդեն գրեթե երեք տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով զոհվել է առնվազն 100 հազար մարդ:
XS
SM
MD
LG