Մատչելի հղումներ

Պայթյուններ Սիրիայի մի քանի քաղաքներում



Շաբաթ օրն իրականացված մի շարք պայթյունների արդյունքում առնվազն 6 մարդ է զոհվել Սիրիայում, որտեղ ՄԱԿ-ի դիտորդները շարունակում են հետեւել կառավարական ուժերի եւ ընդդիմության միջեւ հաստատված զինադադարը։


Պայթյունները տեղի են ունեցել Հալեպ եւ Դամասկոս քաղաքներում։ Ռումբերից մեկը տեղադրված է եղել ռազմական մի ավտոմեքենայի տակ։ Պայթյունի հետեւանքով փողոցում մի խորը փոս է գոյացել, վնասվել են մոտակայքում գտնվող մեծաթիվ ավտոմեքենաներ։


Կատարվածի պատասխանատվությունը դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել, սակայն կառավարությունը մեղադրում է ՝՝ահաբեկիչներին՛՛, որոնք պաշտոնատար անձանց խոսքերով, նման բռնությունների են դիմում մեկ տարի առաջ սկսված անհանգստություններից ի վեր։


Այս ընթացքում աստիճանաբար ավելանում է Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության թվակազմը, որն ի վերջո ունենալու է 3ՕՕ դիտորդ։

XS
SM
MD
LG