Ծխի քուլաները սիրողական տեսանյութում ցուցադրում են ռուսական օդահրթիռային հարվածների թիրախների խոցումը Սիրիայի արևմտյան Իդլիբ և Համմա քաղաքներում, ինչը Սիրիայում մոնիտորինգով զբաղվող խմբի տվյալներով, համադասված է Սիրիայի բանակի ու աշխարհազորի գործողությունների հետ: Ըստ ռուսաստանյան պաշտոնյաների՝ իրենց օդանավերը նշանառում են «Իսլամական պետություն» խմբավորմանը:
Սակայն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն լրջորեն անհանգստացած է Ռուսաստանի գործողություններով, ինչը, ըստ նրա, նպատակաուղղված է Ասադի դեմ գործող ապստամբների ոչնչացմանը. «Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ձեռնարկել է 57 վրաթռիչք, եւ համաձայն մեր տեղեկությունների, միայն երկուսն են խոցել Դաեշին», - ասում է Թուրքիայի վարչապետը:
Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի, ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ չի համագործակցի Սիրիայում, քանի որ Ռուսաստանի ռազմավարությունը, նրա խոսքերով, «անկատար է»։ Սակայն ԱՄՆ-ը, ասում է նա, պատրաստ է քննարկել օդաչուների անվտանգությանը վերաբերվող տեխնիկական հարցերը։
Մինչդեռ Ռուսաստանի Կասպիական նավատորմիղը հոկտեմբերի յոթին 26թևավոր հրթիռ է արձակել Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորման ու «Ալ Նուսրա» խմբավորման թիրախներին:
«Կալիբր» տեսակի հրթիռները, անցնելով 1500 կիլոմետր Իրանի և Իրաքի տարածքով, խոցել են թիրախները Սիրիայում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին Սիրիայում շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի ու Իրաքի հետ։:
Հոկտեմբերի 7-ին Սիրիայի բանակը և աշխարհազորը ցամաքային հարձակում են ծավալել ապստամբ խմբավորումների ուղղությամբ՝ համակարգելով դրանք Ռուսաստանի օդահրթիռային հարվածների հետ:
Պուտինը նաև ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բարձրաձայնել է Ասադի ու այսպես կոչված Ազատ սիրիական բանակի ուժերի ջանքերի միավորման անհրաժեշտությունը ընդդեմ ՝՝Իսլամական պետության՛՛: Սակայն Օլանդին մոտ կանգնած աղբյուրը ժխտել է նրա կողմից նման միտք արտահայտելու մասին լուրերը: