«Մեծ ութնյակի» պետությունների արտգործնախարարները Լոնդոնում այսօր կայանալիք քննարկումների ընթացքում իրենց ուշադրությունն են կենտրոնացնելու Սիրիայում չդադարող ճգնաժամի և Հյուսիսային Կորեայի շուրջ զարգացումների վրա:
Սպասվում է, որ հինգշաբթի օրն արտգործնախարարները կքննարկեն Հյուսիսային Կորեային ներկայացվող արձագանքի եղանակները: «Մեծ ութնյակը» կքննարկի նաև Իրանի միջուկային հավակնությունների դեմն առնելուն ուղղված՝ անցյալ շաբաթ ձախողված բանակցություններից հետո կատարվելիք հետագա քայլերը:
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին ու Մեծ Բրիտնիայի իր գործընկեր Ուիլյամ Հեյգը նախօրեին բանակցություններ են անցկացրել Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վերջիններս դիմել են ռազմական օժանդակության ավելացման խնդրանքով:
ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկի համաձայն, «արտգործնախարարները ոչինչ չեն խոստացել»:
Քերին ու Հեյգն այնուամենայնիվ կմասնակցեն այս ամսվա ընթացքում «Սիրիայի բարեկամների» Ստամբուլում կայանալիք հանդիպմանը, որի ընթացքում Սիրիայի ապստամբներին տրամադրվելիք ռազմական օգնության հարցը կքննարկվի առավել մանրամասն:
ԱՄՆ-ի արտգործնախարար Քերին չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Վերջինս ասել է, թե Հյուսիսային Կորեայի հարցի շուրջ «Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև տարաձայնություն չկա»: