Մատչելի հղումներ

Քուրդ ու արաբ բնակիչները` "Իսլամական պետության" մշտական ականակոծման ներքո


Սիրիայի Քոբանի քաղաքի մոտ «Իսլամական պետություն» խմբավորումը Եփրատից արևմուտք վերահսկում է մի շարք գյուղեր: Այնտեղից ծանր զինատեսակներից գնդակոծվում ու հրետակոծվում են գետից արևելք մնացած գյուղերը:

Քոբանի գավառի արևմտյան հատվածը արաբական ու քրդական խառը բնակչություն ունի: Մարդիկ այստեղ ապրում են ծայրահեղականների կողմից հրթիռակոծման մշտական ահի մթնոլորտում: Տեղական անվտանգության ծառայության աշխատակից Էսմաթ Սեհինն այսպես է նկարագրում իրողությունը. «Երեկ նրանք մեր ուղղությամբ մի քանի հրթիռ արձակեցին և դրա հոտը մեզ երերուն էր դարձրել: Գիր Իբրե գյուղի բնակիչները չեն կարողանում քնել այդ հոտի պատճառով: Երեք օր առաջ Համադաշան գյուղի բնակիչ է զոհվել ականանետի հարվածից»:

Ըստ բնակիչների, մեծ թվով մարդիկ են մահացել։ Մարդիկ վախենում են, որ այդ զենքերը քիմիական կարող են լինել, քանի որ դրանք ահավոր վատ հոտ ունեն և փաստացի դժվարացնում են շնչառությունը ու հևոց առաջ բերում. «Ամեն օր, Դաեշը հրետակոծում է մեզ գետի մյուս կողմից: Երեք օր առաջ ականանետը հարվածել է այդ տանը և երկու մարդու վնասել», ասում է տեղի բնակիչ Հեջի Մուսան:

Քանի որ այս տարածքները ծայրահեղականների սպառազինության հասանելիության գոտում են, մարդիկ չեն կարողանում իրենց սովորական կյանքով ապրել՝ ամեն րոպե նոր հարված ակնկալելով: Տեղացի Հանիֆի Իբոն ասում է, որ ականը իր տան մոտ է ընկել և ըստ նրա՝ դեռ չգիտի, երբ մի նոր հարված կլինի.

«Գիշերը, չենք կարողանում աչք փակել։ Այս ականանետների պատճառով իմ հարևանի երեխան սպանվեց: Կարող եմ վստահ ասել, որ օրվա կտրվածքով յոթից տասը ականանետ կրակում են մեզ: Մենք ի վիճակի չենք որևէ բան անել», - ասում է Իբոն:

Նման իրավիճակը քրդերի շրջանում առաջ է բերել գետի հակառակ կողմում կենտրոնացած «Իսլամակսն պետություն» խմբավորման կրակակետերը լռեցնելու խիստ ցանկություն:

XS
SM
MD
LG