Սիրիայի իշխանությունների համաձայն, երկրում առկա քիմիական զենքը կօգտագործվի միայն արտաքին թշնամու հարձակման դեպքում, և երբեք չի օգտագործվի սեփական ժողովրդի դեմ:
Երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ջիհադ Մաքդիսին երկուշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, թե քիմիական զենքի պաշարները գտնվում են «երկրի զինված ուժերի հուսալի պաշտպանության ներքո»:
Սիրիայի ակտիվիստների համաձայն, երկուշաբթի օրը մայրաքաղաք Դամասկոսում և հյուսիսային Հալեպ քաղաքում շարունակվել է հակամարտությունն ապստամբների և կառավարական ստորաբաժանումների միջև:
Այս ընթացքում Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարները հավանության են արժանացրել դեպի Սիրիա ուղևորվող օդային և ծովային կասկածելի բոլոր բեռները զննելու մասին որոշումը: Զննումը կիրականացվի միայն Եվրամիության տարածքում և հիմնված կլինի 2011 թվականի մայիսին էմբարգոյի մասին ընդունված որոշման վրա:
Արաբական պետությունների լիգան իր հերթին կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարական ներկայացնել՝ խոստանալով ապահովել վերջինիս անվտանգությունը երկրից հեռանալու դեպքում:
Արաբական պետությունների լիգայի նախարարները Քաթարի մայրաքաղաք Դոհայում կիրակի օրն անցկացված արտահերթ նիստի ընթացքում ափսոսանք են հայտնել Սիրիայում արյունահեղության դադարեցմանն ուղղված արաբական պետությունների և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի ձախողման կապակցությամբ:
Նախարարներն ասել են, որ Ասադը պետք է անմիջապես հրաժարական ներկայացնի, իսկ Քոֆի Անանի խաղաղության ծրագիրը կենտրոնանա անցումային կառավարման վրա: Նրանք խոստացել են նաև 100 միլիոն դոլար հատկացնել՝ Սիրիայից փախստականներին օգնություն տրամադրելու նպատակով, սակայն որևէ մանրամասն չեն ներկայացրել այն մասին, թե հրաժարական ներկայացնելուց հետո որտեղ պետք է բնակվի Ասադը: